ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կախված չէ մարտի 31-ին այնտեղ կայացած ընտրություններից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Այս հայտարարությունը կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում»,- ասել է Զախարովան:
Ըստ Զախարովայի` Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն:
«Արցախի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-նշել է Զախարովան: