ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը։
Նպատակը, Մելիքյանի փոխանցմամբ, քաղաքական հետապնդման դեպքերին մասնագիտական գնահատական տալն է, քաղաքական հետապնդման դեպքերի կանխարգելումն ու տեսանելի ապագայում դրանց համար պատասխանատվության անխուսափելիության ապահովումը։
Նախաձեռնության խորագիրը հղում է ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևին, որով ամրագրվել է «քաղբանտարկյալ» հասկացության իրավական սահմանումը։
Համապատասխան չափորոշիչներն ու ընթացակարգերը սահմանված են Նախաձեռնության կանոնադրությամբ՝ հղմամբ։
--00—ՍՊ