ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրենցից ներկայացնում են ոչ թե ռազմական, այլ քաղաքական գործոն՝ նրանք ՌԴ դրոշն են, ինչը նշանակում է, որ Ալիևը պետք է սպանի ոչ միայն հայերին, այլ նաև ռուսներին, եթե ցանկանում է գրավել Արցախը։ Այս մասին 24News-ի "Регион и мы" ռուսալեզու հաղորդման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ այս կերպ բացառելով լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։
«Ադրբեջանն ընտրել է այսպես կոչված «սալյամիի քաղաքականություն»՝ կտրում է կտոր-կտոր։ Սկզբից էկոակտիվիստներ, հետո Լաչինի անցակետ, ընթացքում կրակոցներ։ Սա մի մեծ ռազմավարության իրար հաջորդող տարրերն են», - նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ