ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Խոսել Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության երաշխիքների մասին նույնն է, թե թուրքերը Դեյր Զորի անապատով հայերին տանելիս միջազգային հանրութունից պահանջեին ապահովել նրանց անվտանգությունը: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
Աբովյանի կարծիքով, երբ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ Արցախում չորս հայ է սպանվում, հայկական կողմը պետք է անմիջապես բանակցությունները դադարեցներ, եթե հետաքրքրված էր հասնել այն նպատակներին, որոնք էին անվտանգությունը և իրավունքները:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ հարցազրույցի ժամանակ հնչեցված այն հայտարարությանը, որ իրենք հավատում են ու հույս ունեն, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել և բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն՝ ապահովելու բնակչության անվտանգությունը և իրավունքները, Աբովյանը պատասխանեց. «ԱՄՆ դեսպանի ասածը լոկ հայտարարություն չէ, դա ԱՄՆ-ի քաղաքականության տրամաբանությունն է, պետք չէ մեղադրել նրանց, եթե ՀՀ իշխանությունը համաձայնել է, ապա աշխարհաքաղաքական կենտրոնները նույնը պետք է ասեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ