ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news
Մի խումբ երիտասարդներ Երևանում երեկվանից նախաձեռնել են իրազեկման ակցիա. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով քաղաքացիների թռուցիկներ էին բաժանում, գրում է 168.am-ը։
Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում են, թե ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները գործող իշխանությունների, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, և թե ինչու է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը:
--00—ՍՊ