Միավորվենք, որ հաղթենք․ Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

սենոր

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ, նշանակում է համազգային միավորում... Միավորում մեկ գաղափարի շուրջ ռազմավարին ու քաղաքագետին, մտավորականին ու արհեստավորին, աշխարհաճանաչին ու, պարզապես, սեփական Երկիրը սիրողին...

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը չի ձգտում իշխանության, այլ պատրաստակամ է կանգնել այն իշխանության կողքին, որն ունակ է կերտել անվտանգ ու զարգացող Հայրենիք...

ՄԻԱՎՈՐՎԵՆՔ, որ ՀԱՂԹԵՆՔ...

Լուսանկարում՝ 88-ի ոգով համախմբված Արցախն է...»։ 



 

արցախ

--00—ՍՊ