ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
Ազգը, որը շարունակում է կուրորեն հանդուրժել իր գլխին բազում դժբախտություններ ու տառապանքներ բերած իշխանությանը, իրավունք չունի դժգոհել ոչ ճակատագրից, ոչ աշխարհում տիրող անարդարություններից, և ոչ էլ ԱՍՏԾՈ լռությունից...
Հ.գ.- 246-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է պաշարման մեջ... 246-րդ օրը Արցախում ունեցանք հերթական մահը, այս անգամ արդեն ՍՈՎԻՑ...Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով...
Հ.գ.գ.-Անարդյունք է դժգոհել ճակատագրից, աշխարհի անարդարություններից կամ ԱՍՏԾՈ լռությունից, երբ Հայրենիքդ ղեկավարում է անկարող ու դավաճան իշխանությունը...
--00—ՍՊ