ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news
Հուլիսի 7-ին, ժամը 11։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:27-ին: Ննջարանում (մոտ 16 քմ) այրվել են կահույք և ջերմահարվել՝ բնակարանի պատերը (մոտ՝ 16 քմ)»։
--00—ՅՄ