ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news
Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ համակարգի ներդրման առաջին իսկ օրերից անձնագրային ծառայություններում մեծաթիվ հերթեր չկային։
«Դեռ նախորդ տարվա ավարտին, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չէին ունեցել, Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության վարչական շենքում գործում էր օն-լայն (առցանց) հերթագրումը։ Այս տարվանից արդեն անձնագրային ծառայություններում որոշել ենք ներդնել էլեկտրոնային հերթագրման համակարգերը։ Գիտեք, թե ինչպիսի խնդիրներ են առաջանում հերթերի հետ կապված, երբ մարդիկ ստիպված են լինում ժամերով կանգնել անձնագրայիններում։
Որոշեցինք, որ այս նոր համակարգը կդյուրացնի գործընթացը։ Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում իրականացվում է նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: Հուլիսի 17-ից Երևանի բոլոր ծառայություններն անցում կկատարեն այս տարբերակով սպասարկելուն»,-ասաց Արմեն Ղազարյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ