ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news
Ոստիկանապետի հրաժարականի պահանջին միացել է 502 փաստաբան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ բողոքը ոստիկանության ինստիտուտի դեմ չէ, այլ ոստիկանության համակարգում բռնություններ իրականացնող անձանց, որոնք մոռացել են իրենց համազգեստի պատիվը։
Հիշեցնենք, որ փաստաբանները երթ են կազմակերպել դեպի Ոստիկանության կենտրոնական շենք, որտեղ հերթական բողոքի ակցիան են իրականացնում` պահանջելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը:
Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ խնդիրը խորքային տեղ է գտել բոլոր ոստիկանների գլխում․ «Նրանք հասկացան, որ ոչ միայն փաստաբաններին, այլ նաև շարքային քաղաքացիներին չի կարելի դիպչել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը պետք է պատշաճ արձագանքեր փաստաբանների նկատմամբ բռնություններին, պատճառը դա է, որ պահանջում են նրա հրաժարականը։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ