ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news
Կիպրոսի Հանրապետությունում հուլիսի 5-ին տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։
Վերոնշյալ համագործակցությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Ըստ թուրքական մամուլի պնդման՝ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ ուշագրավ փոփոխություններ են կատարվել այդ երկրների զինված ուժերում և մանրամասնել՝
Ըստ թուրքական կայքի՝ Աթենքը Ֆրանսիայից պատվիրել է 24 Dassault Rafale բազաֆունկցիոնալ կործանիչներ, մոդիֆիկացված F-16 Block-72 կործանիչներ։ Նաև հավելվել է, որ Աթենքը պատվիրում է առնվազն 20 միավոր 5-րդ սերնդի F-35 գերժամանակակից կործանիչներ և ունի ևս 28 միավոր նմանաիպ կործանիչներ գնելու տարբերակ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ