ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news
Մոտ 1 ամիս առաջ նամակով դիմել էի ՆԳՆ Աճառյան փողոցում երթևեկությանը խոչընդոտող ապօրինի առևտուրը դադարեցնելու հարցով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ հարցը լուծված է, ինչի համար շնորհակալ եմ ՆԳՆ-ին և քաղաքապետարանին,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ հրապարակելով նամակը․
«Հարգելի պարոն Ղազարյան,
Տարվա հատկապես ամառային ամիսներին Երևան քաղաքի Աճառյան փողոցի և Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկից միչև Աճառյան փողոցի և Աբովյան համայնքի Առինջ բնակավայր մտնող փողոցի խաչմերուկ ընկած հատվածում, Աճառյան փողոցի երկու կողմերի երթևեկելի մասերում տարբեր քաղաքացիներ և տնտեսվարողներ իրականացնում են տարատեսակ բույսերի բացօթյա առևտուր` մասնակի կամ ամբողջությամբ փակելով Աճառյան փողոցի երթևեկելի մասի առաջին գոտիները երկու կողմերից:
Վստահ եմ Դուք նույնպես նկատած կլինեք դա` Երևանից դեպի հյուսիս երթևեկելիս:
Ըստ էության տվյալ քաղաքացիները և տնտեսվարողները իրականացնում են երթևեկելի մասի սահմանափակում, ինչն արգելված է օրենքով և որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն ՎԻՎՕ 140-րդ հոդվածի համաձայն: Նաև նման վարքագիծը մեծացնում է վթարների և խցանումների ռիսկը տվյալ հատվածում, քանի որ ճանապարհի երթևեկելի մասը մեկ գոտիով փոքրանում է: Իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում, երբ նշված ապրանքները գնելու նպատակով մեքենաներ են կայանում տվյալ հատվածում` արդեն իսկ զբաղեցնելով ճանապարհի երթևեկելի մասի երկրորդ գոտին:
Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել նշված հատվածում երթևեկելի գոտիները ազատելու ուղղությամբ»,- նշել է Թորոսյանը։
--00—ՍՊ