ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ շիա Աս-Սուդանիին։ Այս մասին հայտնում է SANA-ն։
Իրաքի վարչապետը ղեկավարած պատվիրակության կազմում են փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը, առևտրի նախարար Աթիր Սալմանը և համատեղ գործողությունների հրամանատար գեներալ-լեյտենանտ Քայս Ռահիման:
Ասադը և Իրաքի վարչապետը քննարկել են Սիրիայի և Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, ներառյալ առևտրային փոխանակումները, տրանսպորտը և արդյունաբերությունը, ինչպես նաև տարբեր քաղաքական հարցերի շուրջ ընթացիկ համակարգումը:
--00—ՅՄ