Հայաստանը պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

գգ

Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև գործընկերների հետ բոլոր քննարկումներում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ Անի Բադալյանը թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել «Թվիթեր»-ում:

«Այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ  իր որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իր իրավասության ներքո բոլոր միջոցները ապահովելու միջանցքով անվտանգ տեղաշարժը:

Այլ միջազգային դերակատարները պետք է հետևեն այս գծին»,-շեշտել  էր Բադալյանը:

--00—ՍՊ