ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել․
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն ամբողջական ծավալով կատարում է պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ հեռուստաընկերությունները պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել են ոչ պատշաճ:
Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԲՏԱ նախարարությունը շեշտում է` որևէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել:
--00—ՍՊ