ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա եմ գտնվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
ԵԿՄ 30-ամյակի առթիվ այցելել ենք նաև Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին,- նշել է նա։
--00—ՍՊ