ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային․
«Մեծարգո Նախագահ,
Թանկագին Սերջիո,
Ի սրտե ամենաջերմ շնորհավորանքս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Թող այս օրը լի լինի ուրախությամբ, սիրով և նվիրական պահերով։
Հուսով եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք հանդիպել ու շարունակել մեր զրույցները:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:
--00—ՍՊ