Հայաստանի թիմը Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում ունի 2-րդ վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

դդ

 

Հուլիսի 24-ից 30-ը Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվում է շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունը:

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Չաքրյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը․

«Մեր թիմը մասնակից 14 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Իսրայելի թիմին:

Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին այս կարևոր առաջնությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ