ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Ուկրաինան կստանա Ֆ-16 կործանիչներ, սակայն դրանց մատակարարումը կտևի մի քանի ամիս, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում․
«Մեր ռազմական ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի որոշի, թե որ սպառազինությունն է առավել արդյունավետ ուկրաինացիների համար, որքան արագ դրանք կարող են տեղակայվել, որքան արդյունավետ դրանք կարող են կիրառվել»,- նշել է պետքարտուղարը։
--00—ՍՊ