ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Հայաստանի Պատվո Հյուպատոսությունում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել դեսպան Ն․Գ․ Ծովինար Համբարձումյանի և Հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ, որի ընթացքում տեղեկացավ Վենետիկի և Վենետոյի մարզի Հայ համայնքի արդիական հարցերի վերաբերյալ, հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից․
«Այնուհետև, Նախագահն այցելեց Սուրբ Ղազար կղզի, որտեղ դիմավորեցին Մխիթարյան Միաբանության Հայրերը, ինչպես նաև Իտալիայի իշխանությունների ներկայացուցիչները և Հայ համայնքի բազմաթիվ անդամները։
Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Նախագահին, ով իր Իտալիա այցի շրջանակներում ցանկություն հայտնեց հանդիպել նաև Վենետիկի Հայ համայնքին և Մխիթարյան Միաբանությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ