ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news
Սերժ Սարգսյանի երեկվա բաց նամակը հանձնվեց դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդականին, դրա հետևանքների և հետագա գործողությունների վերաբերյալ կլինեն առանձին հայտարարությունններ։ Նախագահ Սարգսյանի նամակը ՄԽ երկրներին նոր հույս և հնարավորություն է բացում 2 հայկական պետությունների համար, այս՝ առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակի հանգուցալուծման համար։ Այս մասին տարբեր դեսպանատների մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ իրենց անելիքն է ազատել Հայաստանը հակահայկական իշխանությունից, որը անում է ամեն ինչ, որպեսզի բավարարի Ադրբեջանի ուլտիմատումները․ «Մենք մեր անելիքը կանենք, սակայն այս պահին Արցախի հումանիտար աղետի հետ կապված անհրաժեշտ են հրատապ լուծումներ»,-ասաց նա։
Մամիջանյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի առկա կարգավիճակը Ադրբեջանի ագրեսիայի արդյունքն է, բայց դրա հնարավորությունը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնելով նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապ չունեցող Սուս, Աղավնո և Բերձոր գյուղերը․ «Այդ հանձնման արդյունքում է հնարավոր դարձել այժմյան իրավիճակը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ