ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Փաշինյանը երեկ խոսում էր, որ աշխարհն ուզում է լուծել ԼՂ հակամարտության հարցը։ Այո, աշխարհն ուզում է լուծել, կարգավորել Արցախի հարցը, և գնալու է նվազ, ամենափոքր դիմադրության ճանապարհով։ Այս մասին ասուլիսին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ մամիջանյանը։
«Այդպես գործում է ցանկացած միջնորդական առաքելություն։ Ցանկացած միջնորդ, որը ցանկանում է լուծել խնդիր, գնում է նվազ դիմադրողականության ճանապարհով։ Այս փոքր դիմադրողականույունը 2018-ից եղել է Հայաստանի հիմնական բանակցությունը։ Հնեց սա է պատճառը, որ զիջումը զիջումի հետևից ենք արձանագրում»,- նշեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ մի կողմը շարունակում է դիմադրել, մյուս կողը պատրաստ է ստորագրել ամեն ինչի տակ, պատրաստ է ամեն ինչին, միայն էթե սեփական իշխանությունը պահպանի։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ