Արցախից չեն հերքում Արթուր Թովմասյանի հրաժարականի լուրը, ԱՀ ԱԺ-ն քիչ անց հայտարարությամբ հանդես կգա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարական է տվել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: 24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արցախի Ազգային ժողովի լրատվական վարչությունից, որտեղից տեղեկությունը ո՛չ չհաստատեցին, ո՛չ էլ ժխտեցին՝ ասելով, որ ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես կգան:

Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ Արցախում հանրահավաքներ և բողոքի ացիաներ են մեկնարկել՝ ապաշրջափակման պահանջով: Մի քանի օր է, ինչ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նստացույց էին իրականացնում: Այսօր Արայիկ Հարությունյանը նշեց, որ դադարեցնում է նստացույցը, իսկ աշխատանքը կշարունակի արտակարգ ռեժիմով։

Հշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2023 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ