ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ