ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Արցախում ամեն չափահաս տղամարդ ձերբակալվելու է, տարհանելու ձև չկա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քոչարյանի համոզմամբ, Ադրբեջանը կանգ չի առնելու և իսկապես Արցախն ու Հայաստանը հայտնվել են գոյաբանական սպառնալիքի առջև։ Ըստ նրա՝ այդ սպառնալիքը բերել է հենց Նիկոլ Փաշինյանը։
Քոչարյանի պնդմամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հնարավորությունը կասկածելի է։ Ըստ քաղտեխնոլոգի՝ միշտ էլ եղել է այդպիսի խոսակցություն, բայց հիմա հարց է առաջանում, թե ով պետք է խոսի և որտեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ