ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրում է քննարկման։
ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։
Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում՝ Գևորգ Քոչար 21Ա։ Հետաքրքրված կուսակցությունները մինչև օգոստոսի 2-ը ժամը 12։00-ը կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ Sedagh@elections.am, press@elections.am, info@elections.am էլփոստերին ուղարկելով կուսակցության և կուսակցության ներկայացուցիչների տվյալները։
ԿԸՀ-ից հարկ են համարում ընդգծել, որ ցանկալի կլինի քննարկմանը ներկա լինեն այն անձինք, ովքեր զբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։
--00—ՅՄ