ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Շվեդիայում Հայաստանի դեսպանությունը թվիթերի պաշտոնական միկրոբլոգում գրառում է արել։
«Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա հիմնական մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով իսկ այն ենթարկելով էթնիկ զտման: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ դա կանխելու համար։ Յուրաքանչյուր վայրկյան նշանակություն ունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ