ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողանում համաձայնության գալ փարիզյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին տեղեկանումենք armsport.am-ից։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով, ՊՍԺ-ն հերթական փորձն է արել համոզել Մբապեին չհեռանալ թիմից ազատ խաղացողի կարգավիճակում՝ խաղացողին առաջարկելով նոր պայմանագիր՝ հաջորդ ամառ պարտադիր վաճառքի հնարավորությամբ, սակայն խաղացողը հրաժարվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հեռացվել է ՊՍԺ-ի՝ Ճապոնիայում նախամրցաշրջանային հավաքից։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը հանվել է տրանսֆերի:
2022/2023 մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
--00—ԼՀ