Որտեղից ձեռք բերել անվասայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ajnx

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

Այն քաղաքացիները, ովքեր աջակցող միջոց ստանալու համար արդեն իսկ դիմել են Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, պետք է սպասեն դիմումի հաստատմանը, որով կներկայացվի այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն)։

✅ Քաղաքացին ինքն է ընտրում, թե որակավորում ստացած որ կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:

Աջակցող միջոցների ձեռքբերման համար դիմում ներկայացրած քաղաքացիներն ունեն համապատասխան պարագաներ տրամադրող կազմակերպությունների մեծ ընտրություն։

Ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

--00—ՅՄ