Հաջորդ տարվանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

texahanvac

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին բռնի տեղահանվածներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և  40+10 ծրագիրը կգործի մինչև մարտ։ Այս մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստին։

Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Արցախից բռնի տեղահանվածների աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63  տարեկանից բարձր տարիքի անձինք , կերակրողին կորցրածները և 1-ին ու 2 -րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։

Այսինքն այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա։

Արդեն հուլիսից-դեկտմբեր ընկած ժամանակահատվածում Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։

 --00—ՅՄ