Թուրքիայի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են հացահատիկի գործարքի չեղարկման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Screenshot_10

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հետ, որի ընթացքում դիվանագետները քննարկել են Ուկրաինայից պարենի արտահանմանն ուղղված սևծովյան հացահատիկի նախաձեռնության ավարտից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարությում է հրապարակել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Նշվել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական պարենային ապրանքների արտահանման «Սևծովյան նախաձեռնության» շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ համաշխարհային շուկաներ հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման կարգավորման մասին Ռուսաստան-ՄԱԿ փոխըմբռնման հուշագրի չկատարման ավարտից հետո։

--00—ՅՄ