Հացահատիկի գործարքի դադարեցման դեպքում ՌԴ-ն իր հաշվին հացահատիկ կմատակարարի ամենաաղքատ երկրներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

61c06007-a372-4973-8467-40ed38dcf0d7.jpg

Ռուսաստանը կապահովի հացահատիկի մատակարարումներն ամենաաղքատ երկրներին իր հաշվին և պատշաճ քանակությամբ, եթե հացահատիկի գործարքը դադարեցվի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առցանց ճեպազրույցի ընթացքում։

«Սևծովյան նախաձեռնության գործողության դադարեցման դեպքում մենք կապահովենք հացահատիկի զուգադրելի կամ ավելի մեծ խմբաքանակի մատակարարումներն ամենաաղքատ երկրներին մեր հաշվին՝ անհատույց», - ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն այս պահին հացահատիկի գործարքի երկարաձգման օգտին փաստարկներ չի տեսնում։

Նշելով հացահատիկի գործարքի ուկրաինական մասի առևտրայնացման փաստը` նա հայտնել է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնի տվյալները, որը գրանցում է Սևծովյան նախաձեռնության շրջանակներում Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխող բոլոր նավերը։

«Այս գործարքի գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինայի նավահանգիստներից ամիսը երկու նավ է դուրս եկել Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում, այսինքն՝ հենց այն բեռները, որոնք գնում են կարիքավոր երկրներ, իսկ հացահատիկի առևտրային փոխադրումներն ամսական հասնում էին 90-ի», - նշել է Լավրովը:

--00—ԶՀ