Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում ահաբեկչություններ պլանավորող զինյալների

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

1116804

Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ձերբակալվել են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) զինյալների. նրանց ձեռքին եղել է այրվող պայուսակ, որում հայտնաբերվել է պայթուցիկ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Hürriyet թերթի տվյալների՝ տվյալ անձինք պլանավորել էին պայթեցնել խանութը։ Ոստիկանության ուշադրությունը գրավել է այն, որ Ստամբուլի արևմուտքում գտնվող Բայրամփաշա շրջանի առևտրի կենտրոնով զբոսնելիս հանկարծ սկսել է այրվել տղամարդու ձեռքի պայուսակը։ Հաղորդվում է, որ տղամարդը և նրա հանցակիցը ձերբակալվել են։

«Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ պատմել են, որ արտասահմանից ՔԱԿ-ի անդամն իրենց գումար է ուղարկել, որով նրանք պայթուցիկ են գնել և նրա հանձնարարությամբ պետք է այն դնեին խանութում», – գրում է թերթը։

Այնուամենայնիվ, պլանը տապալվել է, և ինչ-ինչ պատճառներով պայուսակը բռնկվել է ժամանակից շուտ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ