ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Մինսկում մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը։
Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել գեղարվեստական մարմնամարզիկները. որակավորման փուլում հանդես են եկել Մերի Պողոսյանը, Սիլվա Սարգսյանը և Ջուլիետա Ավետիսյանը։ Որակավորման փուլը կշարունակվի նաև օգոստոսի 5-ին, իսկ եզրափակիչները կկայանան օգոստոսի 6-ին, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ-ից։
Վաղը նախատեսված են նաև ըմբշամարտի, աթլետիկայի և ձյուդոի մրցումները:
ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենայում»:
--00—ՍՊ