Դեսպան Ավետիսյանը Անդորրայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ֆֆ

Օգոստոսի 4-ին Իսպանիայի Թագավորությունում դեսպան Սոս Ավետիսյանը հեռավար հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության արտաքին գործերի նախարար Իմմա Տոր Ֆաուսի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

Դեսպան Ավետիսյանն Անդորրայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները: Հանդիպմանը քննարկվել է նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանը և խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

--00—ԱՊ