ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը տրամաբանական կլինի, երբ լինեն արտահերթ ընտրություններ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։
Պատգամավորը ընդգծում է, որ արտահերթ ընտրությունների գնալը պայմանավորված չէ ընդդիմադիրների՝ վարչապետի հրաժարականի պահանջով։
«Հարցը բնավ 17-ը չէ, և այնպես չէ, որ նրանք աժիոտաժ են ստեղծում։ Բանն այն է, որ ժողովուրդը պետք է ունենա ապագայի տեսլական։ Ստեղծված վիճակում չի կարելի հրապարակներ լցնել-չլցնելու փորձ անել։ Չի ստացվելու, դա լուծում չէ»,- կարծում է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--00—ԼՄ