ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24 News
Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանն այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արարողակարգի վարչության պետ Մարիա Սեբաստիան դե Էրիսե Գարսիա դե լա Պենյային։
Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում դեսպան Ավետիսյանը կարող է ապավինել Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության լիակատար աջակցությանը։
Կողմերը վստահություն են հայտնել, որ հայ-իսպանական հարաբերությունները շարունակելու են զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։
--00—ՄՀ