Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլավիկ Սարգսյանին նշանակել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, տեղեկանում ենք Կառավարությունից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին ազատել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Մեկ այլ որոշման համաձայն, նա նշանակվել է այդ նույն տեսչական մարմնի ղեկավար։

--00—ՍՊ