ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Ադրբեջանի ՊՆ–ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքը կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբրև հայկական կողմը սադրանքի է նախապատրաստվում: Նշում են, որ դա նման է 2022 թվականի սեպտեմբերի իրավիճակին,- գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․
«Մոռացել են, որ վերջերս Ալիևն անձամբ խոստովանեց, որ իրենք են կազմակերպել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան ՀՀ–ի նկատմամբ՝ որպես «ուղերձ» ՀՀ–ին:
Ադրբեջանական մամուլը վերջերս հաճախ է գրում, որ պետք է գնալ հերթական սադրանքի ընդ որում՝ թիրախավորում են և՛ Արցախը, և՛ Հայաստանը»,- գրել է նա։
--00—ՍՊ