Այս հայտարարությամբ Ադրբեջանը կրկնում է կեղծ «զուգահեռների» ստեղծման իր հայտնի քաղաքականությունը

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հահա

Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ–ը) ՀԿ–ները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Նախ, զավեշտալի է լսել Նախիջևանում ՀԿ–ների գոյության մասին: Այնտեղ դիկտատուրան ավելի խորն է, քանի Ադրբեջանի այլ հատվածներում: Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այս հայտարարությամբ Ադրբեջանը նորից կրկնում է կեղծ «զուգահեռների» ստեղծման իր հայտնի քաղաքականությունը: Պարզվում է, որ ՆԻՀ–ը 30 տարի «բլոկադայի» մեջ էր՝ «շրջափակված» Հայաստանի կողմից, բայց նոր են գլխի ընկել, որ բլոկադայի մեջ են:

Այս հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ Նախիջևան–Ադրբեջան կապի ու Հայաստան–Արցախ կապի միջև զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ընդունում է Արցախը Հայաստանի մաս է»,- գրել է նա:

--00—ԼՀ