ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը։
«EUMA-ի ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի եղել։ Մենք զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», - ասված է առաքելության միկրոբոլգում։
Հիշեցնենք՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել և հայտնում էր, որ Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների մեքենայի ուղղությամբ։
--00—ԼՀ