ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով, որ նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով։
Այս տարի նախատեսում ենք տեղադրել շուրջ 20 նմանատիպ սարքավորում»,- գրել է նա։
—ԼՀ