Վայքում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot_10

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Վայք):

📌 Պարզվել է, որ այդ արտադրամասի պատերի ու հատակի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերից, ենթակա են նորոգման, 

📌 առաստաղներն ապահով չեն, չեն կանխարգելում կեղտի կուտակումներն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

📌 արտադրամասն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,

📌 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն բավարարում հիգիենայի պահանջները, չեն պահվում նորոգ վիճակում,

📌 արտադրամասի օդափոխության համակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ունի մաքրման և ախտահանման կարիք։

❌ Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

--00—ՅՄ