Նախադեպը չունեցող ծրագրեր ենք իրականացնելու Վայքում՝ դարձնելով տուրիստական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Նախադեպը չունեցող ծրագրեր ենք իրականացնելու Վայքում՝ դարձնելով տուրիստական կենտրոն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հանրապետություն» կուսակցությունից Վայքի համայնաքապետի թեկնածու Կառլեն Մինասյանը։

Համայնքապետի թեկնածուն ներկայացրեց խոշորացված համայնքի առջև ծառացած հիմնախնդիրները՝ առաջարկելով լուծումներ և կյանքի բարելավման մեխանիզմներ։

Նրա համոզմամբ, առաջնային է աշխատատեղերի բացման հրամայականը, առաջին հերթին ինքը հենց այդ գործով զբաղվի, որ համայնքի բնակիչները աշխատանք ունենան և կապվեն իրենց բնակավայրի հետ։ Սա կնվազեցնի արտագաղթի թվերը։ Մինասյանը կարևորեց նաև անվտանգության հետ առնչվող հիմնախնդիրները՝ առաջարկելով սահմանամերձ բնակավայրերում թաքստոցներ կառուցել, ինչը և ինքը կանի ընտրվելու պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։