ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը 8-րդ տեղը զբաղեցրեց թիմային հաշվարկում (մեկ բրոնզե մեդալ)։
Մեդալային հաշվարկով առաջին եռյակում են Իրանի, ԱՄՆ-ի և Հնդկաստանի հավաքականները։
Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ) այսօր զիջեցին իրենց մրցակիցներին բրոնզե մեդալի համար պայքարում։
Հիշեցնենք, որ երեկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին և դարձավ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Աղբյուրը՝ Armsport.am։
--00—ՅՄ