ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Փաշինյանն ու Ալիևը նույն մարդն են, ՄԱԿ-ի ԱԽ-ում նրանց տեսակետներն էին հնչում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում անհեթեթություն որակեց։
Ըստ նրա, դա չի կարող իմաստ ունենալ, քանի որ նրանք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։
Ղազարյանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մոտեցումները պայմանավորեց Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությամբ։ Եթե վերջինս չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այդ երկրների մոտեցումներն էլ այլ կլինեին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ