ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Կեղծ է ՄԱԿ-ի ԱԽ-ից ակնկալիք ունենալը, միայն հայկական գործոնը կարող է հարցը լուծել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Պետրոսյանի համոզմամբ՝ միակ ատյանը, որից կարող ենք ակնկալիք ունենալ հայկական գործոնն է, բայց ի հակադրություն սրա ներկայումս քարոզվում է այն գաղափարը, թե ժողովուրդը անկարող է և ոչինչ չի կարող փոխել։
Ըստ Պետրոսյանի՝ երբ հասարակությունները համանման պատկերացումներ են ունենում, դիմադրում են ցանկացած փոփոխության։ Նրա պնդմամբ՝ մեծ փոփոխություններ կարող են լինել միայն ինքնության ճգնաժամի հաղթահարման և վերափոխման միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ