ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին: Այդ մասին նա նշել է Հունգարիայից վերադառնալու ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
«Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա մեծ քսանյակի գագաթնաժողովը, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Եթե այս լարված գրաֆիկում մենք հնարավորություն գտնենք, ապա դեմ առ դեմ կհանդիպենք և կխոսենք պարոն Պուտինի հետ: Մեր նպատակը Ռուսաստանի դրական վերաբերմունքն է հացահատիկի գործարքին»,- ասել է նա:
Օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի մասին թուրքական կողմից հաղորդագրության մեջ նշվել է, որ «կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին»։
--00--ԼՀ