ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ալեքսանդրինսկի թատրոնի տնօրենի հետ, այդ մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
Զրույցի ընթացքում քննարկվել են մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
--00--ՍՊ