ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Գերմանական «Bild» թերթը օրերս գրել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը նոր համաձայնագիր պատրաստելու համար քայլեր են ձեռնարկել Սևծովյան հացահատիկի միջանցքի համաձայնագրից հետո, որն ավարտվել է Ռուսաստանի միակողմանի դուրսբերմամբ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Հոդվածում, որը հիմնված է «առգրավված պաշտոնական նամակագրության» վրա, նշվում է, որ հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Թուրքիայի և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչների երկխոսության ընթացքում Մոսկվան բազմիցս Անկարային է փոխանցել հացահատիկի համաձայնագրից դուրս գալու իր ծրագրերը։ Թերթը պնդում է՝ Ռուսաստանը, որը դուրս կգա համաձայնագրից, ինչը թույլ էր տալիս Ուկրաինային 33 միլիոն տոննա պարենամթերք արտահանել Սև ծովից, փորձում է նոր համաձայնագիր պատրաստել՝ Թուրքիայի հետ վերցնելով նաև Կատարին։
Թուրքիայի նախագահականի անանուն աղբյուրը ռուսական լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ հերքել է այն տեղեկությունները, թե Անկարան բանակցություններ է վարում հացահատիկի գործարքի այլընտրանքային ուղիների շուրջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ